Թուրքիան ծրագրում է Քաթարում ռազմական բազա տեղակայել: Ըստ Gazeta.ru-ի, այս մասին հայտարարել է Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը:

«Թուրքիան եւ Քաթարը բախվում են ընդհանուր խնդիրների: Երկու երկրներն էլ անհանգստացած են տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակով եւ որոշ պետությունների անորոշ քաղաքականությամբ: Մենք դիմակայում ենք մեկ թշնամու»,- դեսպանի խոսքերն է փոխանցում Reuters-ը:

Դեմիրոքը հաղորդել է, որ Թուրքիայի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի զինծառայողները, ինչպես նաեւ շուրջ 3 հազար հետեւակայիններ կտեղակայվեն Քաթարի բազմաֆունկցիոնալ բազայում:

Դիվանագետ, սակայն, չի հստակեցրել, թե երբ կկառուցվի բազան: Քաթարի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը: