Իսրայելը հրետակոծել է Գազայի հատվածի հարավային հատվածը: Կրակ են բացել Խան Յունիս քաղաքից դեպի արեւելք մի քանի թիրախների ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Samanews-ին:
Տեղեկատվության համաձայն, հրետակոծությունն իրականացվել է սահմանակետում պաղեստինցիների կողմից իսրայելական բանակի պարեկային զրահամեքենայի պայթեցման փորձին ի պատասխան: Հայտնի է, որ ոչ մի զինվոր չի տուժել:
Միաժամանակ, պատասխան հրետակոծության եւ դրան հետեւած փոխհրաձգության հետեւանքով 3 արաբ է վիրավորվել:




























