Չինաստանի Ֆուցզյան գավառում ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 3 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինխուա գործակալությանը:
Տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:30-ին: Պայթյունը որոտացել է ռեստորանի խոհանոցում: Պատահարի պատճառները ճշտվում են:



























