«Իսլամական պետություն»-ը սկսել է հրթիռակոծել Իրաքի հյուսիսում գտնվող բազաներից մեկը, որտեղ տեղակայված են այդ երկիր ներխուժած թուրքական զորքերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին: Տեղեկությունը գործակալությանը փոխանցել են քրդական զինվորական աղբյուրները:
Հրթիռների արձակումը Մոսուլից դեպի հյուսիս քրդական դիրքերի ուղղությամբ ահաբեկիչների հարձակման մաս է կազմում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու հայտարարել էր Իրաքում ռազմական ներկայությունը պահպանելու՝ Անկարայի ծրագրերի մասին:




























