Գերմանիայում երկու պաղեստինցիներ մեղադրվում են Բեռլինում Իսրայելի դեսպանության դեմ հարձակում ծրագրվելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Դատարանի ներկայացուցչի տեղեկացմամբ, տղամարդիկ ծրագրում էին հարձակումն իրականացնել վառոդից եւ ատամի մածուկից ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ:
Նշվում է, որ կասկածյալների մեկը Գերմանիայի քաղաքացիություն ունի: Երկրորդի քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում:




























