Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պատասխանել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին: Վերջինը դեկտեմբերի 16-ին Ազգային խորհրդի նիստից տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացված էր նրա եւ Օդեսայի նահանգապետի միջեւ հրապարակային լեզվակռիվը, որն ավարտվել է Վրաստանի նախկին նախագահի ուղղությամբ բաժակ նետելով: Հիմա Սահակաշվիլին սոցցանցում պատասխան է հրապարակել: Դրանում նա ուկրաիներենով խոստովանում է, որ ցավում է այն ամենի համար, ինչ ասել է, սակայն ավելի շատ ցավում է այն բանի համար, որ իր ասած ամեն ինչ ճշմարիտ է:

«Ցավում եմ, որ վարչապետին չարագործ կոչեցի, բայց ավելի շատ ցավում եմ, որ դա ճիշտ է»,- մասնավորապես գրել է Սահակաշվիլին: