Մոսկվայի կենտրոնում՝ Սոլյանկա փողոցում, դեկտեմբերի 16-ին սպանվել է Դաղստանի խորհրդարանի պատգամավորության նախկին թեկնածու, 35-ամյա Մուխտար Մեջիդովը: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Մոսկվա» գործակալությանը:

Տղամարդուն գնդակահարել է անհայտ անձը, որը դեպքի վայրին մոոտեցել է սեւ Infiniti-ով: Մարդասպանը զոհի ուղղությամբ շուրջ 10 գնդակ է արձակել եւ փախուստի դիմել:

Արդեն խոսվում է այն մասին, որ սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել: Սպանվածի մոտ նույնպես ատրճանակ է եղել: «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել է, որ զոհը Դաղստանում հայտնի գործարար էր:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ երեք հոդվածներով. «Սպանություն», «Խուլիգանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն»: