Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի վրա Պոնտեվերդա քաղաքի կենտրոնում զբոսանքի ժամանակ հարձակվել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Մունդո»-ին:

Պարբերականի տվյալներով, անհայտ տղամարդը խնդրել է լուսանկարվել վարչապետի հետ, բայց մոտենալուն պես հարվածել է Ռախոյի դեմքին:

Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: