ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ցավում է, որ Սու 24-ի հետ կապված միջադեպը փչացրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, որոնց կայուն հիմքը գցվել էր մի քանի տասնամյակ շարունակ։

«Այստեղ կարելի է միայն բացարձակ անըմբռնողություն եւ իհարկե խորին ափսոսանք հայտնել, որ մեր հարաբերությունների շատ կայուն հիմքը, որը գցվել էր մի քանի տասնամյակ շարունակ, այսպես փչացել է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24»-ի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։