ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ին հավանություն է տվել Քուվեյթի հետ առողջապահության եւ բժշկության ոլորտում համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրը նախատեսում է ուսումնասիրել առողջապահության ոլորտում երկու երկրների փորձը եւ կապեր հաստատել բուժհաստատություների միջեւ։ Նախատեսվում է նաեւ մասնագետների եւ հիվանդների, կրթաթոշակների փոխանակում կատարել եւ ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակի սպառնալիքի դեպքում փոխադարձ օգնություն կազմակերպել։
Հայաստանն ու Քուվեյթը կվերապատրաստեն առողջապահության ոլորտի գիտական աշխատողներին։




























