ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում Հարիսբուրգի դատարանը վճիռ է կայացրել Ջարրեդ եւ Քիմբերլի Թաթքոների գործով, որոնք սեփական երեխային սովամահ էին արել։
Դատարանի վճռով 39-ամյա Ջարրեդ Թաթքոն 42 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ նրա կինը՝ 40-ամյա Քիմբերլին՝ 40։
Դատարանում ամուսինները խոստովանել են իրենց մեղքը եւ ընդունել, որ երկար ժամանակ քաղցած են պահել իրենց 9-ամյա տղային, որը աուտիզմով էր տառապում։ Երեխային փակած էին պահել առանձին սենյակում եւ թույլ չէին տալիս լքել այն։ Մեղադրող կողմի վստահեցմամբ՝ մահվան պահին տղան կշռում էր 8 կգ։



























