Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել է:

Բացահայտվել է գողության` 5, խարդախության՝ 2, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, շորթման եւ յուրացման կամ վատնման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: