Ավստրիան այսօր՝ դեկտեմբերի 17-ին, միգրանտների հարցով առանձին մինի գագաթաժողով է հրավիրել ԵՄ անդամ 7 երկրների եւ Թուրքիայի մասնակցությամբ: Այն տեղի կունենա ԵՄ «մեծ գագաթաժողովից» առաջ՝ Ավստրիայի առաքելությունում:

Ինչպես հայտնել է աղբյուրը, քննարկման թեման կլինի Սիրիայից Թուրքիայի տարածքով Եվրոպա հասած շուրջ 500 փախստականների տեղավորման հարցը, որի դիմաց Թուրքիան կդադարեցնի անօրինական միգրանտների հոսքը Եվրոպա:

«Ավստրիայի առաքելությունում, Ավստրիայի նախաձեռնությամբ տեղի կունենա Ավստրիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Հունաստանի առաջնորդների հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ քննարկելու Սիրիայից Թուրքիայի տարածքով Եվրոպա փախստականների օրինական ուղիղ տեղափոխման սխեմաները՝ ուրի նպատակը միգրանտների անօրինական հոսքը դադարեցնելն է: Խոսքը մինչեւ 500 հազար փախտականի մասին է»,-ասել է աղբյուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սպասվում է, որ այդ հանդիպմանը կարող է ներկա լինել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: