Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը ինքնահրկիզվել է, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Ոստիկանները մարել են կրակը, ձերբակալել անհայտ տղամարդուն եւ շտապ օգնություն կանչել։ Տղամարդը մարմնի մակերեսի 9 տոկոսի 1-2 աստիճանի այրվածքներ է ստացել։ Տղամարդու մոտ եղել է զինգրքույկ եւ հոգեբուժական փորձաքննություն անցնելու մասին Տվերի մարզի դատարանի վճիռը։

Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում, որից հետո նրան կարող են քրեական պատասխանատվության ենթարկել։