Ռուս-թուրքական հարաբերությունների դասերը հավանաբար կազդեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ «զենքի վաճառքը միայն բիզնես է» բանաձեւը այսուհետ պետք է ցանկացած բանական մարդու համար կորցնի նշանակությունը։ «Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության ենթատեքստում ծրագրային սխալ է թույլ տրվում, երբ հավասարության նշան է դրվում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը մեր տարածաշրջանում «մինի Թուրքիա» է հանդիսանում, եւ որի հետ հարաբերությունները կառուցվում են՝ հաշվի չառնելով աշխարհաքաղաքական հակասությունները»,- ասել է իրանագետը։



























