Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտու կասեցումը ազատության եւ անկախության գինն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «112 Ուկրաինա»-ն։

«Ուկրաինան դա ընդունում է։ Սպասում է, որ դա կվնասի տնտեսությանը, սակայն մենք պատրաստ ենք վճարել այդ գինը, որպեսզի լինենք ազատ եւ անկախ»,- ասել է Պորոշենկոն։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը կասեցնելու մասին օրինագիծը, որը կքննարկվի դեկտեմբերի 22-ին։