ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը սկանդալի կենտրոնում է հայտնվել, բարձրաստիճան պաշտոնյան անտեսել է անվտանգության կանոնները:
Խոսքը, մասնավորապես, Քարտերի կողմից անձնական փոստը աշխատանքային նամակագրության նպատակով օգտագործելու մասին է: Պենտագոնի ներքին կանոնների համաձայն, դա կտրականապես արգելված է: Ընդ որում, Էշթոն Քարտերը անձնական փոստն օգտագործել է երկու ամիս շարունակ:
Ներկայումս պաշտոնյան ստիպված կլինի բացատրություններ տալ տվյալ միջադեպի վերաբերյալ: Քարտերի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Պենտագոնի ղեկավարը սկզբում հազվադեպ էր անում դա, սակայն ծանոթանալով կանոններին, դադարել է անձնական փոստն օգտագործել աշխատանքային նպատակներով:
Ավելի վաղ նման սխալ էր թույլ տվել Հիլարի Քլինթոնը: Այն ժամանակ նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը: Դրա պատճառով ԿՀՎ-ն ստիպված է եղել Հիլարի Քլինթոնի դեմ ստուգում սկսել, տեղեկացնում է НТВ-ն:




























