ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանը (Սերժ Սարգսյանի եղբայրն է-խմբ) պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: