Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի գագաթնակետը։ Այս մասին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի տնտեսությունը ընդհանուր առմամբ հաղթահարել է ճգնաժամը կամ, համենայն դեպս, այդ ճգնաժամի գագաթնակետը»,- ասել է Պուտինը եւ նշել, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից նկատվում են գործնական ակտիվության կայունացման նշաններ։

Պուտինը նշել է, որ ՀՆԱ կրճատումը հասել է 3.7 տոկոսի, իսկ գնաճը դեկտեմբերի 7-ի դրությամբ կազմել է 12.3 տոկոս։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ճգնաժամից դուրս գալու գործընթացում էական ճշգրտումներ են կատարել նավթի գները։

Նշենք, որ Պուտինն ազգային տնտեսության մասին հարցին պատասխանելիս հիշել է հետեւյալ անեկդոտը.

Հանդիպում են երկու ընկեր, մեկը մյուսին հարցնում է.

- Ինչպես՞ են գործերդ։

- Հիմա մոտս սեւ գիծ է։

Անցնում է եւս կես տարի։

- Դե, ինչպե՞ս են գործերդ։

- Սեւ գիծ է։

- Բայց սեւ գիծն անցյալ անգամ էր։

- Պարզվում է, որ դա սպիտակ գիծն էր։