Մոսկվան Թուրքիային թշնամական պետություն չի համարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք թշնամական գործողություն են իրականացրել մեր ավիացիայի նկատմամբ, բայց ասել, որ մենք Թուրքիային վերաբերում ենք որպես թշնամական պետություն, այդպես չէ: Մեր հարաբերությունները փչացել են, այո, եւ չգիտեմ՝ ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Բոլոր դեպքերում, գնդակը մեր դաշտում չի, այլ Թուրքիայի»,-նշել է ՌԴ նախագահը:
Նա կարծիք է հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ նոր իսլամական կոալիցիան, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, հակառուսական բնույթ չունի:



























