Դոլարի նկատմամբ արգենտինական պեսոյի փոխարժեքը կտրուկ` 42,6 տոկոսով ընկել է` հասնելով մեկ դոլարի դիմաց 13,95 պեսոյի, ինչի պատճառը կառավարության որոշումն է` հանել տարադրամային սահմանափակումները, որոնք մտցվել էին  2011-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ հինգշաբթի Արգենտինայում տարադրամային առք ու վաճառքի բացումից անմիջապես հետո պեսոյի կուրսը ռեկորդային անկումից հետո անմիջապես վերականգնվել է` հասնելով նախկին մակարդակին: