Հայաստանի խորհրդարանում պետք է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ արտասահմանյան պետական վարկերի արդյունավետությունը քննարկելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Վարկերը մսխվում են օտարերկրյա խորհրդակցությունների եւ տարբեր հիմարությունների անվան տակ: Այստեղից էլ հասարակության եւ ընդդիմադիր ուժերի տոտալ անվստահությունը: Իհարկե, բոլոր վարկերը վերցվում են պետական նպատակների համար՝ ճանապարհների շինարարություն, ջրամբարների վերանորոգում եւ այլն: Բայց այդ ծրագրերը կանգնած են, իսկ նրանց համար վարկը վարկի հետեւից են վերցնում, եւ վերջի չի երեւում»,-ընդգծել է Զոհրաբյանը: