Հայաստանի Կառավարության պետական պարտքի 85 տոկոսը տարադրամով է։ Սակայն տարադրամի տատանումների ռիսկերը կառավարելի են։ Այս մասին դեկտեմբերի 17-ին՝ խորհրդարանում Եվրասիական հակաճգնաժամային ֆոնդի 300 մլն դոլար վարկի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ «Իհարկե, նոր վարկը գալիս է տարադրամով, սակայն հիմքեր չկան մտահոգվելու, որ փոխարժույթի տատանումները կարող են վտանգ ստեղծել պարտքի ծանրաբեռնվածության կայունության համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի Կառավարության պարտքը սպասվում է 5 մլրդ, 66 մլն դրամի կամ ՀՆԱ 45.1 տոկոսի չափով։



























