Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Իսմայիլ Քահրամանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:

Այցը նախանշված է դեկտեմբերի 21-ին:

Քահրամանն Ադրբեջանում մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: