Հայաստանը պատրաստվում է Համաշխարհային բանկից բյուջեի սղաճը ծածկելու համար 50 մլն դոլար ներգրավել:

Միջոցները կներգրավվեն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից (ՀԲ-ի մասը):

Վարկը կտրամադրվի 25 տարով, արտոնյալ 14,5 տարի ժամկետով (միայն տոկոսների վճարմամբ): Վարկի դրույքը կկազմի 6-ամսական դոլարային Libor +  ամրագրված տոկոս: Libor-ի ներկայիս փոխարժեքը հաշվի առնելով` դրույքը կկազմեր 4 տոկոս, եթե վարկային համաձայնագիրը ներկա պահին ստորագրվեր  (այն կստորագրվի խորհրդարանի կողմից վավերացվելուց անմիջապես հետո):