Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում քննարկել է դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի անցկացման հետ կապված հարցեր:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են Սիրիայի աջակցության միջազգային խմբում կոնսենսուսի սկզբունքին հետեւելու անհրաժեշտությունը: