«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Սյունիքի մարզի Կապան եւ այն քաղաքներում անցկացվող հավաքների ընթացքում ապահովել է հասարակական կարգի պահպանությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը՝ անդրադառնալով դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի ընթացքում Վարուժան Ավետիսյանի տեղեկատվությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի կողմից Կապան քաղաքում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանությունը, դրսևորելով §հանցավոր անգործություն¦, չի կանխել հավաքը խանգարելու փորձերը:

«Ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգի պահպանությունը Սյունիքի մարզում իրականացվող բոլոր հավաքների վայրերում: Մասնավորապես՝ դեկտեմբերի 16-ին Կապան քաղաքում հավաքի կազմակերպչի պահանջով ոստիկանության ծառայողները նախականխել են հավաքի համախոհ և հակընդդեմ կարծիք ունեցող մասնակիցների միջև հնարավոր բախումը` այդ կերպ երաշխավորելով հավաքի բոլոր մասնակիցների` արտահայտվելու ազատության իրավունքը»,-ասվում է հայտարարությունում:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի լուսանկարով խրտվիլակը այրելուն՝ ոստիկանությունը պարզաբանել է, որ կանխվել է նաև հավաքի մասնակցի կողմից այդ միջոցով կրքեր բորբոքելու փորձը:

Ըստ ոստիկանության՝ Կապան քաղաքում հավաքի բնականոն ընթացքին սպառնացող հակաիրավական արարքներ չեն կատարվել, ոստիկանության գործողությունները եղել են իրավիճակին համարժեք և համաչափ:

«Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով վերահսկում է մարզերում իրականացվող հավաքների ընթացքը, ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-նշվում է հայտարարությունում: