Եվրամիության բոլոր երկրները պետք է մասնակցեն սիրիացի փախստականների վերաբնակեցման ծրագրին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը:
Կանցլերի խոսքով, ինքը դեմ է, որպեսզի փախստականների վերաբնակեցման բեռն ընկնի միայն Ավստիայի, Գերմանիայի եւ Շվեդիայի ուսերին:
Նշվում է, որ Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Հունաստանի ղեկավարները հանդիպել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ Թուրքիայի տարածքից սիրիացի փախստականների ուղղակի օրինական վերաբնակեցումը ԵՄ-ում կազմակերպելու սխեման քննարկելու նպատակով՝ ապօրինի միգրացիոն հոսքը դադարեցնելու համար: Խոսքը 400-500 հազար միգրանտների մասին է:




























