Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որը Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական արշավի առաջնորդ է կոչել, The New York Times պարբերականը գրել է, որ երկու գործիչների միջեւ բրոմանս է սկսվել՝ երկու տղամարդկանց սերտ ընկերական հարաբերություններ:
«Մեկը մարող գերտերության առաջնորդն է, որը փորձում է դիրքերն ամրապնդել ռազմական մեթոդներով: Երկրորդը ցանակնում է «Ամերիկան կրկին հզոր դարձնել»: Այս երկուսի միջեւ բրոմանս է սկսվում, որը կհաղթահարի երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները»,- գրել է պարբերականը:
Ըստ Gazeta-ի, թերթի սյունակագիրը կարծում է, որ Թրամփը պարոն Պուտինի «երկրպագուն» է. նա ողջունում է Սիրիայում Մոսկվայի ռազմական գործողությունները եւ ռուսական ղեկավարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ավելի ուժեղ առաջնորդ համարում:
«Պուտինի եւ Թրամփի՝ հեռվից հեռու միմյանցով հիանալն ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ պարոն Թրամփն իր ամբողջ ընտրարշավի ընթացքում խաղադրույք է կատարում կոշտ մեթոդների վրա: Պարոն Պուտինը՝ հոկեյ խաղացող ձյուդոյի փորձագետը, որին կարելի է տեսնել կիսամերկ մարմնով ձի վարելիս, իր շուրջ նույնպիսի կերպար է տեղծում»,- գրել է The New York Times-ը:




























