«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Աֆղանստանի արեւելյան Նանգանհար գավառում «Խալիֆայության ձայնը» (Voice of the Caliphate) անվանումով ռադիոկայան են ստեղծել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The International Business Times-ին:

Պարբերականի տվյալներով, ծայրահեղականները ռադիոեթերում հանդես են գալիս հակակառավարական հայտարարություններով՝ երիտասարդությանը կոչ անելով իրենց շարքերն անցնել:

Հեռարձակմանը կարելի է հետեւել ամբողջ գավառի տարածքում: Տեղական իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Խալիֆայության ձայնը» զինյալներին հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ հավաքագրել երիտասարդներին: