ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կրկին կոչ է արել չեղարկել Կուբայի դեմ սահմանված առեւտրային էմբարգոն, որը գործում է ավելի քան 50 տարի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill-ին:

«Կոնգրեսը կարող է սատարել կուբացի ժողովրդի կյանքի բարելավմանն էմբարգոյի չեղարկման ճանապարհով, որն անհաջող քաղաքականության ժառանգություն է»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն եւ Կուբան պայմանավորվել են վերականգնել ավիահաղորդակցությունը: