Դանիացի գիտնականները մարդու ուղեղում արտասովոր հատված են բացահայտել՝ այն կոչելով «Սուրբ ծննդյան ոգի»: Հետազոտողները վստահ են, որ տոնական տրամադրության եւ դրական արձագանքի համար մեր ուղեղի հատուկ հատված է պատասխանատու:

Ըստ Informing-ի, մեզանից յուրաքանչյուրը, հավանաբար, նկատել է, որ որոշ մարդիկ ուրախանում են տոնից շատ առաջ, իսկ ոմանք տխուր են նույնիսկ տոնական ամենաթեժ օրերին:

Նյարդաֆիզիկոս Բրայան Հեդոքի խոսքով, գիտնականների համար պարզ էր, որ դա կապված է ուղեղի աշխատանքի հետ, իսկ հետազոտությունը ցույց է տվել, որ բացահայտված «Սուրբ ծննդյան ոգու» հատվածն ակտիվանում է, երբ մենք մտածում ենք տոնի մասին: