Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հավաստել է, որ Անկարան եւ Դոհան մտադիր են Քաթարում թուրքական ռազմաբազա ստեղծել:

Նախօրեին ռազմաբազայի ստեղծման մասին գրել էր Reuters-ը՝ վկայակոչելով Քաթարում թուրքական դիվանագետ Ահմեդ Դեմիրոքին: Նրա խոսքով, բազայում կտեղակայվեն թուրքական ցամաքային զորքերի 3 հազար զինծառայողներ, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի զինվորականներ, ինչպես նաեւ հրահանգիչներ եւ հատուկ նշանակության ուժեր: Սակայն չի նշվում, թե հատկապես երբ է կառուցվելու թուրքական ռազմաբազան:

«Թուրքիայի եւ Քաթարի քաղաքական կամքն այդ ուղղությամբ համընկնում է: Ժամանակի ընթացքում մանրամասները կպարզվեն»,- ասել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: