Իսրայելի եւ Թուրքիայի իշխանությունները դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկրները պայմանավորվել են նաեւ իրենց դեսպանների վերադարձի մասին: Գործակալության տվյալներով, համաձայնությունը ձեռք է բերվել Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում:

Ըստ Gazeta-ի, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամը սկսվեց 2010 թվականի մայիսին, երբ իսրայելցիների կողմից նավի գրավման հետեւանքով 9 պաղեստինամետ թուրք ակտիվիստ էր զոհվել:

Bloomberg-ի տվյալներով, Իսրայելն առայժմ զգուշավորությամբ է վերաբերվում հաշտեցման հեռանկարին, իսկ Թուրքիան իր կողմից պատրաստ է համաձայնել Գազայի շրջափակման հետ՝ միջադեպի զոհերին փոխհատուցման վճարի դիմաց: