Depo.ua կայքը ուկրաինացի քաղաքական գործիչներին նմանեցրել է «Աստղային պատերազմներ» սագայի պերսոնաժներին՝ հրապարակելով քաղաքական գործիչների եւ հորինված պերսոնաժների համապատասխան լուսանկարները:

Այսպես, օրինակ, Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւը հիշեցնում է իմաստուն վարպետ Յոդուին, իսկ Օդեսայի նահանգապետ Սահակաշվիլին՝ Չուբակուին:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին նմանեցրել են C-3PO դրոիդի հետ: Այդուհանդերձ, կայքի լրագրողները չեն գտել պերսոնաժի, որը նման կլիներ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: