Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով 2 մարդ վիրավորվել է: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է այսօր ժամը 10:55-ին, պայթյունը տեղի է ունեցել Ոսկեպարի հին եկեղեցու տարածքում, որի հետեւանքով տուժել է 2 մարդ: Այս պահին վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորներից մեկի ձեռքը կտրվել է, իսկ մեկ այլ բնակիչ գտնվում է ականի վրա, որին անվտանգ հեռացնելու համար դեպքի վայր են ժամանել սակրավորներ:




























