Ռուանդայում ուրբաթ սկսվել է համազգային հանրաքվե՝սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք երկրի նախագահ Փոլ Կագամեին թույլ կտան 2017 թ. երրորդ ժամկետով ընտրվել, իսկ այնուհետեւ կառավարել երկիրը մինչեւ 2034թ.:
Փոփոխությունները հաստատվել են խորհրդարանի երկու պալատներում: Դրանք պետության ղեկավարի կառավարման ժամկետը յոթից հինգ տարի են դարձնում: Ընդ որում 172-րդ հոդվածը նախատեսում է անցումային 7 -ամյա ժամանակաշրջան, ու Կագամեն իրավունք կունենա իր թեկնածությունն առաջադրել երկրի ղեկավարի պաշտոնի համար: Հետո նա կկարողանա եւս երկու անգամ վերընտրվել՝ 5-ական տարով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի քվերակել են արտասահմանում գտնվող 37 հազար ռուանդացիները: Ուրբաթ իրենց տեսակետը կարտահայտեն երկրում բնակվող 6.4 մլն ընտողները:
58-ամյա Կագամեն կարողացել էր 1994թ. արեւելաաֆրիկյան երկրում կանգնեցնել ցեղասպանությունը, որին հետեւանքով 800 հազար մարդ էր զոհվել՝ հիմնականոմ թութսի ազգության ներկայացուցիչներ: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2000 թվականից:




























