Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նավթի առեւտրից ստացվող եկամուտները կրկնակի կրճատվել են ռուսական ավիահարվածների հետեւանքով, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Fox News-ին:
«Կարծում եմ, որ նրանք փորձում են ընդլայնել նավթի արդյունահանման տարածքը, բայց չեմ կարծում, թե կկարողանան, քան դեռ Ռուսաստանն իր ՌՕՈՒ-ն ավելի արդյունավետորեն է օգտագործում, քան ԱՄՆ-ը»,-ասել է ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, չնայած որոշ պաշտոնատար անձանց այն տեսակետին, թե Ռուսաստանի գործողությունները չեն համապատասխանում միջազգային օրենսդրությանը, նրա գործողությունները շոշափելի արդյունք են տալիս:




























