Ուրալցի գործարար Ալի Մ.-ն  Lifenews պորտալին պատմել է փող ուղարկելու մասին, որը ստացվել էր «Թալիբան», «Ալ Կաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների համար գրոհայիններ հավաքագրող թուրք անձանցից ստացված ապրանքների վաճառքից: 

«Հագուստից ստացվող փողը ծախսվում էր գրոհայիններին զենքով, իրերով եւ սննդով ապահովելու վրա:  Փողը մոտ մեկ շաբաթում էր հավաքվում: 1000 դոլար էր դուրս գալիս: Ես շաբաթը մեկ հաշվետվություն էի ուղարկում գործերի ընթացքի մասին: Կոնկրետ ուզում էին, որ իսլամական պետության որոշ ցանցեր ապահովվեն, որ, ասենք, մատակարարման ուղիներն ապահովվեն: Մանր սպառազինություն էր ապահովվում: Ինքնաձիգներ, նռնակներ, տեղեկացրել է նա:  

Նրա խոսքով, իրեն թուրքերը հավաքագրել են 2009-ին` Եկատերինբուրգում թեյախմության ընթացքում, երբ իսլամի արմատական ուղղություն էր քարոզվում: