Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցումով ընդունել է երկաթգծային բեռնափոխադրումների ժամանակ իրավահարաբերությունների մասին օրինագիծը : «Երկաթգծային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխոթյունների նախագծին «կողմ» է քվերակել 73 պատգամավոր, «դեմ»՝ 1 իսկ ձեռնպահ է մնացել 7-ը :
Նախագիծն առաջարկում է օրենքում մտցնել «Միջազգային բեռնահաղորդակցության մասին համաձայնագրի» դրույթները, որի անդամները հետխոհրդային հանրապետության անդամներն են : Ըստ այդ համաձայնագրի են աշխատում Հայաստանի երկաթգծային ճանապարհի օպերատորը՝ «Հարավկովկասյան երկաթգծեր» ՓԲԸ-ն:
Փոփոխություններն առաջարկում են կարգավորել վագոնների սպասարկման, բեռնման ու բեռների պահման հարցերը:



























