Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով վիրավորում ստացած քաղաքացիները Բաղանիսի բնակիչներ էին, արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը՝ նշելով, որ սահմանամերձ գյուղի բոլոր բնակիչները գիտեն, թե որն է արգելված գոտին եւ որ այն անցնել չի կարելի։

Երվանդ Եգանյանը նշեց, որ պայթյունից տուժածներից մեկի ոտքն է կտրվել, իսկ մյուսի՝ ձեռքն ու ոտքը: