Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի՝  քամու  հասցրած վնասների դիմաց չփոխհատուցված բնակիչներին մարզպետը խոստացել է վերանայել վնասների չափը, ինչից հետո նրանք, հնարավոր է՝ փոխհատուցվեն: Այս մասին NEWS.am-ին ասաց գյուղացիներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը:

«Մեզ պատճառաբանել են, որ փոխհատուցում են ստացել նրանք, որոնց շինությունների 80 տոկոսից ավելին վնասվել են: Այնինչ փոխհատուցումն էնպիսի մարդկանց է տրվել, որոնց  շինության պատը 10 մետր քանդվել է, մինչդեռ մարդիկ կան, որոնց տան տանիքը քամուց պոկվել է, առանց տանիքի են մնացել ու չեն փոխհատուցվել»,- ասաց գյուղացին:

Նրա խոսքով՝ մարզպետը խոստացել է, որ երկուշաբթի խումբ կժամանի գյուղ ու կվերանայվի վնասների ցանկը:

Հիշեցնենք, որ Ղազարավանի գյուղապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը 40 գյուղացու անուն է ներկայացրել, փոխհատուցում է եկել միայն դրանցից 6-ի համար:

Հիշեցնենք, որ ուժեղ քամին նոյեմբերի 14–ին մեծ ավերածություններ է գործել հանրապետության մի քանի մարզերում: