Իտալիայում Բրեշիայի ոստիկանական ուսումնարանի մոտ ռումբ է պայթել, հայտնում է The Local-ը: Ոստիկանության տվյալներով, պայթյունը որոշ փլուզումների պատճառ է դարձել: Զոհեր ու տուժածներ չկան:

Ոստիկանությունը, քրեագետներն ու հակաահաբեկչական խումբն անհապաղ ժամանել են պատահարի վայր, հայտնում է Gazeta–ն:

Տեսահսկման համակարգն արձանագրել է մի դիմակավոր տղամարդու, որը ռումբ էր տեղադրել ոստիկանական ուսումնարանի մուտքի մոտ, որտեղ մոտավորապես 200 ուսանող է սովորում:

Պայթյունի փաստով մի քանի քրեական գործ է հարուցվել, այդ թվում ահաբեկչություն հոդվածով: