Ռուսաստանը Թուրքիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ է պատրաստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնված փաթեթը մշակում է կառավարությունը: Որոշումը կարող է հրապարակվել արդեն եկող շաբաթ:
«Մենք կանխատեսում ենք, որ այդ որոշումը կկայացվի արդեն եկող շաբաթ, թեեւ, ելնելով քաղաքական խորհրդատվություններից, կարող է հետաձգվել»,- հայտնել է աղբյուրը:
Նա նշել է, որ եթե որոշումը հրապարակվի եւ հավանության արժանանա եկող շաբաթ, այն կարող է ուժի մեջ մտնել մինչեւ 2015թ. վերջը:



























