Հայաստանում դեղորայքի ԱԱՀ-ն զրոյացնելըկարող է էժանացնել դրանք: Այս մասին խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչու է հարեւան Վրաստանում դեղերի ԱԱՀ-ն զրոյական (ինչը դրանք ավելի էժան է դարձնում), իսկ Հայաստանում՝ ոչ, Խաչատրյանը նշեց. «Եթե զրոյացնենք ԱԱՀ-ն, դեղերն իրոք կէժանանան: Սակայն հարցը նաեւ ֆինանսական կողմ ունի: Այդ պատճառով մենք կարող ենք միայն կարծիք հայտնել, իսկ որոշողը Կառավարությունն է»: