Isis Pharmaceuticals ամերիկյան դեղագործական ընկերությունը վերանվանվել է Ionis Pharmaceuticals: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Շուկայում դեղագործական ընկերության նոր անունը կհայտնվի դեկտեմբերի 22-ին:
Բանն այն է, որ Isis (Իզիդա) բառը լիովին համընկնում է «Իսլամական պետության» անգլերեն հապավման հետ (Islamic State of Iraq and al-Sham, ISIS):
2014թ. ընկերության ղեկավար Սթենլի Քրուքը հայտնել էր, որ Isis Pharmaceuticals-ւ չի փոխելու իր անվանումը, որը կրում է 25 տարի: Նոյեբերին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո, ընկերությունը հայտնել էր, որ քննարկում է նոր անունը, փոխանցում է Slon-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:




























