Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշերը չափազանց լարված է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չափազանց սրվել է:

Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: