Ֆիլիպիններում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 35-ի` տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով AFP-ին:

Վատ եղանակի պատճառով Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն հայտնել է երկրում   «աղետալի դրություն» հայտարարելու մասին:

Տարերքի ամենաուժեղ հարվածքը բաժին է հասել իր մեծությամբ երկրորդ կղզուն` Մինդանաոյին, որը գտնվում է կղզիախմբի հարավային հատվածում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներին: Այդ շրջաններին մեկ ժամվա ընթացքում ավելի քան  30 մմ տեղում է բաժին ընկնում: Օդերեւութաբանները օրվա ընթացքում եղանակի վատթարացում են կանխատեսում: 

Հորդառատ անձրեւների պատճառ է դարձել «Նոնա» թայֆունը (միջազգային անվանումը`  «Մելոր»), որը այս շաբաթվա սկզբին հարվածել է Ֆիլիպինների տարածքին եւ արդեն վերածվել է ցածր ճնշման գոտու: Ջրհեղեղի սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների կենտրոնական շրջաններից տարհանվել է առնվազն   800 հազար բնակիչ: Բացի այդ, շատ շրջաններում խախտվել է էլեկտրականության մատակարարումը, միլիոնավոր մարդիկ առանց լույսի են մնացել: 

Ամեն տարի Ֆիլիպիններին, որոնց կազմի մեջ մոտ  7 հազար կղզի է մտնում,  27 թայֆուն եւ փոթորիկ է հարվածում: Այդ տարածքում արձանագրված ամենաավերիչ թայֆուններից մեկը  «Հայանն» էր, որը  2013-ի նոյեմբերին ավելի քան 6 մարդու կյանք խլեց: Տարերքը այս կամ այն չափի վնաս է հասցրել 10 հազար բնակելի վայրում գրեթե  12 մլն բնակչի: