Հայաստանը կարողացել է պահպանել հայագիտական կենտրոններն արտերկրի բուհերում: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:

Շարունակում են գործել հայագիտության կենտրոնները Բուխարեստի, Պրահայի Կարլովի եւ Զալցբուրգի համալսարաններում:

Բացի այդ, այս տարի, հայկական կողմի աջակցությամբ, հաջողվեց պահպանել հայագիտության կենտրոնը Վենետիկի Ca’ Foscari համալսարանում, նաեւ բացել նորը՝ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանում, ասել է նախարարը: