Հայաստանում դեռ կան երեխաներ, որոնք սոցիալական պատճառներով դպրոց չեն գնում: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները: 

Նրա խոսքով, ցավոք, ԿԳՆ-ի լիազորություններն այստեղ սահմանափակ են, երեխաների դպրոց գնալու համար պատասխանատու են ծնողներն ու տեղական իշխանությւոնները: Իրենք միայն գնահատական են տալիս, թե որքան երեխաներ ստիպված են մնալ առանց կրթության: Բայց իրենց թվերն այլ են, միջազգային կազմակերպությունների թվերը՝ այլ, ասել է Աշոտյանը:

Տարբերությունը մասամբ այմանավորված է արտագաղթով, արտագաղթած երեխաների մի մասը շարունակում է հաշվառված մնալ դպրոցներում: